ՁԿՈՎ ԼՑՈՆԱԾ ԿԱՐՏՈՖԻԼ

Ձկով կարտոֆիլ
Բաղադրիչներ.
խոշոր կարտոֆիլ – 2 հատ,
պահածոյացված թյունոս (тунец) – 1 տուփ,
վարունգ – 1 հատ,
ձու – 1 հատ,
սամիթ,
կանաչ սոխ – 2 ցողուն,
թթվասեր – 1 ճ. գդ.,
գինու կամ խնձորի քացախ   – 1 թ. գդ.,
սև պղպեղ, ծովի աղ
Ջեռոցը տաքացնել  220° С: Կարտոֆիլը պատառաքաղով ծակծկել, դնել տապակի մեջ և դնել ջեռոցի մեջ 45−60 րոպե: Վարունգը մանր կտրատել: Ձուկը պատառաքաղով տրորել: Սամիթն ու սոխը մանր կտրատել: Վարունգը ձկան հետ խառնել, ավելացնել թթվասերը, սամիթը, սոխը, աղ, պղպեղ ցանել և խառնել: Ձուն բաժակի մեջ կոտրել: Մի քիչ եռացած ջրին քացախ խառնել, խառնել և մեջը լցնել ձուն: Կրակն իջեցնել և եփել ձուն 1−2 րոպե: Հանել, դնել քամիչի վրա, խառնել ձկան հետ: Կարտոֆիլի վերևի մասը կտրել, մի քիչ միջուկ հանել, լցնել ձկնային միջուկը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով