ԿՐԵՆԴԵԼԻԿՆԵՐ

krendelki

Բաղադրիչներ.

ալյուր – 1 կգ,
կաթ – 1,5 բաժակ,
ձու – 5 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
կարագ կամ մարգարին – 100-125 գ,
աղ – 0,75 թ. գդ.,
խմորիչ – 30 գ,
կիտրոնի կեղև – 0,5 հատի

Խմորիչը խառնել գոլ կաթին, մի քիչ ալյուր խառնել, թողնել երկու ժամ, մինչև ծավալը կրկնակի ավելանա: Ձուն հարել, խառնել կաթին, ավելացնել աղ, շաքարավազ, կիտրոնի կեղև: Ավելացնել կարագը, խառնել այնքան ժամանակ, մինչև խմորը սկսի ամանի պատերից պոկվել: Ծածկել սրբիչով, դնել տաք տեղում: Դնել ալյուրոտ սեղանին, կտրատել և խմորը ոլորելով փոքրիկ կրենդելիկներ ձևավորել, ծայրերն իրար ամրացնել: Շարել տապակին, կարագ քսել վրան, շաքարավազ ցանել: Թխել 10-15 րոպե տաք ջեռոցում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով