ԿԻՏՐՈՆԻ ԿՐԵՄ

Կիտրոնի կրեմ

Բաղադրիչներ.

կիտրոն – 5 հատ,
ձու – 4 հատ,
շաքարավազ – 200 գ,
կարագ – 125 գ

Կիտրոնները լվանալ, չորացնել, կեղևը քերիչով անցկացնել: Կիտրոնները կիսել, հյութը քամել: Անհրաժեշտ է 200 մլ հյութ: Ձուն հարել: Կարագը մարմանդ կրակի վրա հալեցնել: Ավելացնել շաքարավազն ու հալած կարագը: Ավելացնել և հյութը, կեղևը: Կրակի վրա տաքացնել 5 րոպե, անընդհատ խառնել: Մաղով անցկացնել, խառնել այնքան, մինչև սառչի: Պահել սառնարանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով