ՇՈԿՈԼԱԴՈՎ ՊԻՑՑԱ

Շոկոլադով պիցցա

Բաղադրիչներ.

պիցցայի խմոր – 500 գ,
կակաո – 2 ճ. գդ.,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
կարագ – 50 գ,
սև շոկոլադ – 100 գ,
գետնանուշ – 50 գ,
կարմիր պղպեղ – 6 պտղունց

Ջեռոցը տաքացնել  210 ºС: Խմորը բարակ բացել և օղակներ կտրել խմորից: Շարել տապակի վրա: Կակաոն խառնել շաքարավազին, մաղով ցանել խմորի վրա: Ամեն խմորի վրա մի կտոր կարագ դնել: Թխել 10 րոպե: Շոկոլադը հալեցնել գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Գետնանուշը մանրացնել: Պիցցան հանել ջեռոցից, շոկոլադ քսել, ցանել մանրած գետնանուշը: Ցանել նաև պղպեղը և մատուցել անմիջապես:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով