ԲԼՂՈՒՐՈՎ ՓԼԱՎ

Բլղուրով փլավ

Բաղադրիչներ.

լոլիկ- 1 հատ,
սոխ կտրատած – 2 ճ. գդ.,
քաղցր կանաչ պղպեղ – 1/2 հատ,
ձիթայուղ – 3 ճ. գդ.,
ցորեն – 1 բաժակ,
վերմիշել – 50 գ,
հավի արգանակ – 1 1/2 բաժակ,
ձիթապտուղներ – 2 ճ. գդ.,
սև պղպեղ, աղ

Լոլիկը գցել եռջրի մեջ, կեղևը հանել: Պղպեղի սերմերը հեռացնել, լվանալ, կտրատել, խառնել սոխին, տապակել: Ցորենը լվանալ, ավելացնել արգանակը, եփել թույլ կրակի վրա հինգ րոպե: Ավելացնել բանջարեղենը, վերմիշելը, աղ, պղպեղ, եփել: Մատուցելիս զարդարել ձիթապտուղներով, սոխի և պղպեղի օղակներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով