ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿՐԵՄ

Սերուցքային կրեմ

Բաղադրիչներ.
թանձր սերուցք – 1 բաժակ,
շաքարի փոշի – 1/2 բաժակ,
վանիլային շաքարավազ – 1/4 տուփ
ժելատին – 1 թ. գդ.,
քերած շոկոլադ – 1 ճ. գդ.,
մանրած վաֆլի
Ժելատինը թրջել եռացած սառը ջրի մեջ 40 րոպե: Ավելորդ ջուրը թափել, ժելատինը գոլորշու վրա տաքացնել: Սերուցքը հարել, փրփրեցնել, ավելացնել շաքարի փոշին, վանիլային շաքարը, տաք ժելատինը: Խառնել, լցնել բաժակների մեջ, զարդարել քերած շոկոլադով և վաֆլու փշուրներով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով