ԷԹԼԻ ԲՈՐԵԿ ԿԱՄ ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՊԵԼՄԵՆԻ

Էթլի բորեկ

Բաղադրիչներ.

ոչխարի փափկամիս – 500 գ,
սոխ – 2 գլուխ,
թթված կաթ կամ թթվասեր – 1,2 լ,
սև աղացած պղպեղ, աղ
խմոր.
ալյուր – 300 գ,
ջուր – 1/2 բաժակ,
ձու – 1 հատ,
աղ
Ոչխարի միսը երկու անգամ աղալ: Աղ, պղպեղ ցանել, մի քիչ ջուր ավելացնել և լավ խառնել: Ալյուրը, ձուն, ջուրը, աղը խառնել և խմոր հունցել: Գունդ անել, ծածկել և թողնել կես ժամ:  Հետո խմորը բարակ բացել, կտրել 4×4 սմ կողմերով քառակուսիներ: Ամեն խմորի մեջտեղում դնել միջուկ, եզրերը փակել, տալով խմորին քառանկյունու ձև: Եփել աղաջրի մեջ, մատուցել թթվասերի կամ թթված կաթի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով