ԲՈՐՇՉ

Բորշչ

Բաղադրիչներ.
տավարի միս – 300 գ,
ճակնդեղ – 300 գ,
կաղամբ – 400 գ,
կարտոֆիլ – 500 գ,
գազար – 100 գ,
մաղադանոսի արմատ – 2 հատ,
սոխ – 2 գլուխ,
սխտոր – 3 պճեղ,
յուղ – 2 ճ. գդ.,
աղ դրած ճարպ – 50 գ,
քաղցր պղպեղ – 1 հատ,
դափնու տերև – 1 հատ,
թթվասեր – 150 գ,
մաղադանոս և սամիթ,
սև պղպեղ, աղ,
քացախ – 1 ճ. գդ.,
շաքարավազ – 1  ճ. գդ.,
տոմատի մածուկ – 2 ճ. գդ.

Միսը եփել  3 լ ջրի մեջ, ավելացնել սև հատիկ պղպեղ և աղ: Ճակնդեղը, մաղադանոսի արմատը, սոխը երկար շերտատել, կարտոֆիլը կտրատել: Ճակնդեղը մի թեթև տապակել յուղի մի մասի մեջ, մի գդալ քացախ ավելացնել: Շոգեխաշել, ավելացնելով մի քիչ արգանակ, մի գդալ շաքարավազ, տոմատի մածուկ: Մնացած յուղով տապակել արմտիքը: Արգանակը քամել, միսը կտրատել, կարտոֆիլի և կաղամբի հետ եփել 15 րոպե: Ավելացնել ճակնդեղը, տապակած բանջարեղենը, քաղցր պղպեղը, համեմունքները և եփել 15 րոպե: Ավելացնել սխտորը, մանրացրած ճարպը, եռացնել: Եփվելուց հետո թողնել 20 րոպե: Մատուցել թթվասերի և կտրատած կանաչու հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով