ԿԱԹՆԱՇՈՌԻ ՄԻՋՈՒԿՈՎ ՍՈՒՆԿ

Կաթնաշոռով սունկ

Բաղադրիչներ.
շամպինիոն – 1 կգ,
կաթնաշոռ – 300 գ
կարագ – 150 գ,
ձու – 3 հատ,
լոլիկ – 2 հատ,
սամիթ – 1 ճ. գդ.,
աղ
Սունկը մաքրել, լվանալ, ոտիկները գլխարկներից առանձնացնել: Սունկի ոտիկները կտրատել, կարագով տապակել: Գլխարկները շարել յուղած տապակի մեջ, 10–15 րոպե դնել ջեռոցի մեջ: Կաթնաշոռը տրորել, խառնել տապակած սունկի ոտիկներին: Ավելացնել ձուն, որին աղ և կտրատած կանաչին է խառնված, խառնել, մինչև բաղադրիչները միաձուլվեն: Ստացված պճողակը լցնել սունկի գլխարկների մեջ, ամեն մեկի վրա մի կտոր կարագ դնել: Դնել ջեռոցը, մինչև կարմրեն: Մատուցելիս դնել օղակ-օղակ կտրած լոլիկների վրա:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով