ՄՈԽԻՏՈ

Մոխիտո

Բաղադրիչներ.
Անանուխի մի քանի տերև,
շաքարավազ (եթե հնարավոր է` շագանակագույն) – 1,5 թ.գ.,
մեկ լայմի հյութ,
սպիտակ ռոմ – 30 մլ,
սոդայաջուր ( կամ տոնիկ)
Բարձր բաժակի մեջ անանուխի տերևը տրորել շաքարավազի հետ: Անանուխի բույրը պիտի ուժեղ զգացվի: Բաժակի մեջ քամել լայմի հյութը: Կեղևը նույնպես դնել բաժակի մեջ: Բաժակի մեջ փշրած սառույց լցնել, ավելացնել ռոմը և խառնել, մինչև բաժակի ապակին քրտնի: Ավելացնել տոնիկը, զարդարել անանուխով և լայմի շերտերով: Մատուցել ձողիկի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով