ՊԱՆՐՈՎ ԵՎ ՍԽՏՈՐՈՎ ՀԱՑ

Պանրով բատոն

Բաղադրիչներ.
հին հաց – 1 հատ,
պանիր – 100 գ,
փափուկ կարագ – 100 գ,
սխտոր – 2-3 պճեղ,
մաղադանոս և սամիթ

Պանիրը քերել, սխտորը ճզմել գործիքով: Ավելացնել փափկած կարագը և մանր կտրատած կանաչին: Այդ ամենը լավ խառնել: Հացի վրա կտրվածքներ անել, չկտրելով մինչև վերջ: Կտրված մասերում տեղավորել պանրով միջուկը: Հացը փաթաթել փայլաթիթեղի մեջ, դնել 200աստիճան ջեռոցի մեջ 20 րոպե: Հետո թիթեղը բացել և ևս 5 րոպե թողնել, որ կարմրի: Կտրատել, մատուցել նախաճաշին:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով