ՍԻՍԵՌՈՎ ԱՊՈՒՐ ՄԱՐՈԿԿՈՅԻ ՁԵՎՈՎ

Սիսեռով ապուր

Բաղադրիչներ.
տաք բանջարեղենային արգանակ – 600 մլ,
պահածոյացված սիսեռ – 400 գ,
տոմատի խյուս սխտորով – 400 գ,
պահածոյացված խոշոր  լոբի – 100 գ,
նեխուր – 2 ցողուն,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
չաման – 2 թ. գդ.,
կիտրոնի հյութ և կեղև,
մաղադանոս կամ համեմ
Պահածոյացված սիսեռն ու լոբին քամել: Սոխն ու նեխուրը մանր կտրատել: Բուսայուղը տաքացնել մեծ կաթսայի մեջ, սոխն ու նեխուրը տապակել երկու րոպե: Ավելացնել չամանը, մի քիչ էլ այդպես տապակել: Կրակն ուժեղացնել, արգանակն ավելացնել, խառնել տոմատն ու սիսեռը, աղ, պղպեղ ցանել: Տասը րոպե եփել, ավելացնել լոբին, եփել ևս հինգ րոպե: Ավելացնել կիտրոնի կեղևն ու հյութը, կանաչի լցնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով