ԿԱԹՆԱՇՈՌԻ ԳՆԴԻԿՆԵՐ

Կաթնաշոռով խմորագնդիկներ

Բաղադրիչներ.

կաթնաշոռ – 0,5 բաժակ,
թթվասեր – 0,5 բաժակ,
ձու – 2 հատ,
շաքարավազ – 3 ճ. գդ.,
ալյուր – 1 բաժակ,
պաքսիմատ – 2 ճ. գդ.,
յուղ – 3 ճ. գդ.,
աղ – 0,5 թ. գդ.

Կաթնաշոռը տրորել, խառնել հում ձվին, մի գդալ հալած յուղին, աղ ցանել: Ալյուրը մաղել, խառնել և խմոր հունցել: Սեղանին ալյուր ցանել, դնել խմորը և բաժանել չորս մասի: Ամեն մասը գլանակ դարձնել, կտրատել: Գնդիկները գցել եռացող աղաջրի մեջ և եփել այնքան, մինչև գնդիկները բարձրանան ջրի երես: Ցանցկեն գդալով հանել, դնել ափսեի մեջ, վրան հալած յուղ լցնել, պաքսիմատ ցանել, մատուցել թթվասերի հետ: Գնդիկները կարելի է նաև տապակել յուղով թավայի մեջ կամ ջեռոցում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով