ԾԱԾԱՆ

Ծածան

Բաղադրիչներ.

ծածան (караси) – 6-7 հատ մանր,
յուղ – 2 ճ. գդ.,
ալյուր – 2 ճ. գդ.,
աղ, պղպեղ,
ալյուր – ½ բաժակ,
թթվասեր – 1½ բաժակ,
կաթ կամ արգանակ – ½ բաժակ,
դեղնուց – 2-3 հատ,
զաֆրան –  1 թ. գդ.

Ծածանները լվանալ, մաքրել, տապակել: Դնել մետաղական ամանի մեջ: Մի գդալ յուղի մեջ կես բաժակ ալյուրը բովել, ավելացնել կես բաժակ կաթ, եռացնել, խառնել, ավելացնել  1½ բաժակ թթվասեր, եռացնել, կարելի է ավելացնել մի փոքր ջրում թրմած զաֆրան: Երբ խառնուրդը հովանա, հարել-խառնել 2-3 դեղնուց, լցնել ձկան վրա, մի քիչ պաքսիմատ ցանել վրան, դնել տաք ջեռոցի մեջ: Հանել ջեռոցից, երբ կարմրեն, մատուցել կիտրոնի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


1 Մեկնաբանություն ԾԱԾԱՆ

  1. Liana ասեց.

    Ծածանը դա կարպն ա, ոչ թէ կարասը

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով