ԽՈԶԱՊՈՒԽՏՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Խոզապուխտով կարկանդակ

Բաղադրիչներ.
ալյուր – 350 գ,
կաթ – 100 գ,
խմորիչ – 10 գ,
խոզաճարպ – 1 ճ. գդ.,
խոզապուխտ – 200 գ,
թթվասեր – 100 գ,
կարտոֆիլ – 2-3 հատ,
կանաչի կտրատած  – 3 ճ. գդ.,
սոխ – 1 գլուխ,
ձվի դեղնուց – 1 հատ,
սև աղացած պղպեղ
Ալյուրը, կաթը, խմորիչը, խոզի ճարպի մի մասը խառնել, խմոր հունցել և թողնել տաք տեղում: Խմորը դնել յուղած տապակի վրա, վրան լցնել թթվասերին խառնված դեղնուց: Հում կարտոֆիլը քերիչով անցկացնել, լցնել խմորի վրա, ավելացնել նաև կտրատած սոխը: Վերևում տեղավորել խորանարդաձև կտրատած խոզապուխտն ու ճարպը: Ավելացնել նաև կտրատած պղպեղն ու կանաչին: Թխել միջին ջերմաստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով