ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ՈՐԱԿՅԱԼ ՄԵՂՐԸ

մեղր

Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձնենք գույնին: Եթե այն սպիտակավուն երանգ ունի, ապա հավանաբար այն պարունակում է շաքարի օշարակ: Եթե մեղրը մուգ դարչնագույն է,  այն կարող է լինել հին, սառած, հալեցված մեղր, որն արդեն օգտակար տարրեր չի պարունակում: Անկախ նրանից, թե ինչ գույն ունի մեղրը, այն պետք է թափանցիկ լինի: Եթե մեղրի մեջ երևում են ինչ-ինչ մասնիկներ, ուրեմն այն պարունակում է որոշ հավելանյութեր: Մեղրը պետք է միջին թանձրություն ունենա: Մեղրի մեջ մտցնենք մի չոփ, ապա դանդաղ հանենք: Իսկական մեղրը չոփի հետ կձգվի բարակ շիթով: Եթե չոփը պտտենք, մեղրը կփաթաթվի նրա վրա: Երբ մեղրի շիթը կտրվի, այն մեղրի մակերեսին կկանգնի բլրակի նման, հետո կհավասարվի մակերևույթին: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ կան մեղրի «ջրիկ» տեսակներ, ինչպես երեքնուկի, ակացիայի, լորենու մեղրը:

Մեղրը չպիտի փրփրի: Եթե մեղրի մակերեսին փրփուր կա, թթվահոտ ունի, գազեր են արտադրվում մեղրով տարայի մեջ, նշանակում է, որ մեղրը «հասունացած» չէ,  շատ ջրային մաս է պարունակում: Այսպիսի մեղրը պետք է ամանով դնել գոլորշու վրա և տաքացնել քսան րոպե: Այն չի թթվի, բայց օգտակար նյութեր արդեն չի կրի իր մեջ: Մեղրը բացենք ջրով 1:2 հարաբերությամբ: Պետք է պղտոր հեղուկ ստացվի: Մեղրի լուծույթը երկու մասի բաժանենք: Մի մասին մի քանի կաթիլ յոդ ավելացնենք: Եթե հեղուկը կապտի, ապա մեղրի մեջ օսլա կա: Նայենք մյուս կեսին:  Եթե նստվածք կա, վրան քացախ կաթեցնենք: Եթե նստվածքի մեջ կավճային մաս կա, այն կփրփրի: Լավ մեղրը երկար պահելու դեպքում այն պնդանում է, քարանում: Իսկ եթե այն առաջվա պես ջրիկ է մնում, այն անորակ է: Պնդացած մեղրը կարելի է գոլորշու վրա հալեցնել, դա նրա որակի վրա շատ չի ազդի: Մեղրը պահում են ապակե, կերամիկական ամանների մեջ, որոնք ունեն լավ փակվող կափարիչներ:  Հիշեք, որ մեղրի կողքին չեն պահում սուր բույր ունեցող այլ մթերքներ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


4 Մեկնաբանություններ ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ՈՐԱԿՅԱԼ ՄԵՂՐԸ

  1. AIDA BRUTYAN ասեց.

    sat havanumem dzer xohanoc@ kuzem mist hetevojakan limem(:

  2. artak ասեց.

    աբսուրդ է…

    • Ani ասեց.

      մեղրի մասին քիչ բան գիտեք, պարզ երեում է, որ համարյա անտեղյակեք, մեղրի որակը ստուգելու համար մտեք Քեսբուք սայտը , կարդացեք մեղրի որակը ստուգելու մի քանի տարբերակ ; Օգտվել են մեղվաբուծությանը նվիրված գրականությունից;

  3. Ani ասեց.

    մեղրի մասին քիչ բան գիտեք, պարզ երեում է, որ համարյա անտեղյակեք, մեղրի որակը ստուգելու համար մտեք ֆեյսբուք Հորքուրի մեղր կայքը, կարդացեք մեղրի որակը ստուգելու մի քանի տարբերակ ; Օգտվել են մեղվաբուծությանը նվիրված գրականությունից;

Պատասխանել artak-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով