ԱՐԱԳ ԸՆԹՐԻՔ

Արագ ընթրիք

Բաղադրիչներ.

միս – 300 գ,
կարտոֆիլ– 4 հատ,
գազար – 1 հատ,
սոխ – 1 հատ,
բատոն – 2 շերտ,
աղ,
բուսայուղ
խավարտ.
հնդկաձավար (гречневая крупа) – 1 բաժակ,
ջուր – 2 բաժակ,
աղ,
կարագ

Միսը լվանալ, կտրատել, կիսաեփ անել մոտ քսան րոպե: Հնդկաձավարը մաքրել, լավ լվանալ, վրան երկու բաժակ եռացած ջուր լցնել և  կաթսայի կափարիչը ծածկելով եփել մոտ տասնհինգ րոպե: Կարտոֆիլը, գազարը, սոխը մաքրել: Սոխն ու գազարը բուսայուղով տապակել: Առանձին բովել հացի շերտերը: Մսով լի կաթսայի մեջ գցել կտրատած կարտոֆիլը: Թողնել եռա տասը րոպե: Ավելացնել տապակված մթերքը: Կտրատած կանաչի լցնել կաթսայի մեջ: Հնդկաձավարը կրակից վերցնել, թողնել մնա տասը րոպե, հետո աղ և կարագ ավելացնել: Միսը ապուրից հանել, մատուցել հնդկաձավարի հետ: Ապուրը մատուցել չորահացի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով