ՏՈՐԹ «ՊԱՆՉՈ»

«Պանչո» տորթ

Բաղադրիչներ.
ալյուր -1,5 բաժակ,
ձու – 2 հատ,
թթվասեր – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
խտացրած կաթ – 0,5 տուփ,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.,
կակաո – 2 ճ. գդ.,
միջուկ.
յուղալի թթվասեր – 800 գ,
շաքարավազ – 6 ճ. գդ.,
պահածոյացված արքայախնձոր,
ընկույզ – 0,5 բաժակ,
գլազուր.
կարագ – 0,3 կգ,
շաքարավազ – 5 ճ. գդ.,
թթվասեր-  4 ճ. գդ.,

Խորը ամանի մեջ կոտրել երկու ձու, ավելացնել շաքարավազն ու հարել: Այնուհետև խառնել թթվսերն ու կաթը, կակաոն, ապա ալյուրն ու փխրեցուցիչը: Խառնել այնքան, մինչև միաձույլ խմոր լինի: Այն նման կլինի թանձր թթվասերի: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը յուղել, լցնել խմորը: Տապակը չպիտի խորը լինի: Թխել, հանել, սառեցնել: Պատրաստել կրեմ-միջուկը: Թթվասերը հարել շաքարավազի հետ: Խմորի հովանալուց հետո այն բաժանել փոքր մասերի,  5х5 կամ 6х6: Ամեն խմորիկը թաթախել կրեմի մեջ և հերթով շարել ափսեի մեջ: Բլրակի ձև տալ, վրան շաղ տալ մանրացված ընկույզ և կտրատած արքայախնձորի կտորներ: Զարդարելուց հետո տորթը տեղադրել սառնարանի մեջ: Պատրաստել գլազուրը. թթվասերը խառնել շաքարավազին, դնել կրակին և սպասել, մինչև եռա: Հետո ավելացնել կարագն ու խառնելով եփել երկու-երեք րոպե: Սառնարանից հանել տորթը, վրան լցնել գլազուրը: Նորիղ դնել սառնարանի մեջ: Գոլորշու վրա հալեցնել շոկոլադ և հոսեցնել ապիտակ գլազուրի վրայից: Նորից սառեցնել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով