ՄՍԱՅԻՆ ԽՅՈՒՍ

Մսի խյուս

Բաղադրիչներ.

միս – 500 գ,
սոխ – 1 գլուխ,
կարագ – 100 գ,
մսի արգանակ – 200 մլ 500 գ միսը սառը ջրով լվանալ: Միսը պետք է լինի անյուղ, փափուկ տավարի միս:  Միսը աղալ: Սոխը մաքրել, լվանալ: Մանրացնել, մի քիչ կարագով տապակել: Միսն ու սոխեռածը լցնել կաթսայի մեջ: Եփել մարմանդ կրակի վրա, կափարիչը փակած: Երբ միսը լավ տապակվի, ավելացնել 200 մլ մսի արգանակ: Աղ ցանել, միսը դնել 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ: Խառնել պարբերաբար, մինչև փափկի: Շոգեխաշված միսը կրկին մսաղացով անցկացնել: Կարելի է նաև բլենդերով մանրացնել: 100 գ կարագ հալեցնել, խառնել մսի խյուսին: Կարելի է նաև այլ եղանակով պատրաստել: Միսը գցել եռացող ջրի մեջ, եփել մարմանդ կրակի վրա, փափուրն անընդհատ հեռացնել: Վերջում մի քիչ աղ անել: Մսաղացով աղալ կամ բլենդերի մեջ գցել միսը: Ավելացնել մսի արգանակ, մատուցել բրնձի, մակարոնի, կարտոֆիլի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով