ԱՔԱՂԱՂ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Արգենտինական աքաղաղ

Բաղադրիչներ.

աքաղաղ – 1.5 կգ,
գազար – 30 գ,
նեխուր – 30 գ,
սոխ – 30 գ,
կարագ – 120 գ,
ալյուր – 75 գ,
ծնեբեկ – 1 կգ,
կանաչ ոլոռ – 300 գ,
ձու – 2 հատ,
սերուցք -200 գ,
աղ

Աքլորի վրա սառը ջուր լցնել, եռացնել, փրփուրը հեռացնել: Ավելացնել սոխ, գազար, նեխուր, աղ և եփել թույլ կրակի վրա: Ալյուրը կարագով բովել, արգանակով բացել, խառնելով ավելացնել սերուցք կամ կաթ, աղ ցանել, կրակից վերցնել: Ավելացնել կարագ, կիտրոնի հյութ, դեղնուց և քամել: Աքաղաղի եփված միսը կտրատել, դնել ափսեի մեջ, վրան լցնել պատրաստված սպիտակ սոուսը, կողքին դնել խաշած ծնեբեկը, կանաչ ոլոռը, հազարի տերևներ, այդ ամենի վրա բուսայուղ ցողել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով