ՃԱՊՈՆԱԿԱՆ ՖՈՆԴՅՈՒ. ՍՈՒԿԻՅԱԿԻ

Սուկիյակի

Բաղադրիչներ.

տավարի միս,

կարտոֆիլ,

սոխ,

դդմիկ,

սոյայի սոուս,

սակե,

ձու,

բրինձ

Տավարի միսը բարակ շերտատել, սունկերը կիսել, սոխը, կարտոֆիլը, դդմիկը բարակ օղակներով կտրատել: Առանձին ամանի մեջ պատրաստել սոուսը. սոյայի սոուսը խառնել սակեին և ջրին: Սոուսի մի մասը լցնել թավայի մեջ, հասցնել եռման, միսն ու բանջարեղենը տապակել տաք սոուսի մեջ: Մատուցել եփված բրնձի և հում ձվի հետ: Տապակած բանջարեղենը թաթախում են հում ձվի մեջ և ուտում բրնձի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով