ՏՈՐԹ «ՀԵՔԻԱԹ»

Տորթ «Հեքիաթ»

Բաղադրիչներ.

խմոր.
դեղնուց – 3 հատ,
շաքարավազ – 1 բաժակ,
կարագ – 200 գ,
ալյուր – 2 բաժակ,
արևածաղկի յուղ,

կրեմ.
սպիտակուց – 3 հատ,
բալի մուրաբա – 150 գ

Դեղնուցն ու շաքարավազը հարել, ավելացնել փափկած կարագը, այնուհետև մաղած ալյուրը: Լավ խառնելուց հետո կստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել երեք մասի,  յուրաքանչյուր մասը դնել յուղած թղթով ծածկված տապակի մեջ: Թխել  180 աստիճանում  7 րոպե: Թխելուց հետո թողնել խմորը սառչի: Եզրերը կտրել: Կտրված մասերը փշրել: Կրեմի համար սպիտակուցները հարել այնքան, մինչև դառնան անշարժ փրփուր: Ավելացնել մուրաբան: Խմորի շերտերը ծածկել կրեմով, դնել իրար վրա: Տորթի կողքերն ու վրան ևս կրեմով պատել, վրան փշրանք շաղ տալ: Տորթը երեք-չորս ժամ դնել սառնարանի մեջ, որ կրեմը հասցնի ներծծվել:

 

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով