ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Բանջարեղենով, տավարի մսով կարկանդակ

Բաղադրիչներ.

թթխմոր – 340 գ,

տավարի աղացած միս – 340 գ,
գազար – 225 գ,
սոխ –  225 գ,
չորացրած սունկ – 225 գ,
մսի արգանակ  – 425 գ,
ձիթայուղ – 2 ճ. գդ.,
կարագ – 30 գ,
ալյուր – 3 ճ. գդ.,
ձու – 1 հատ,
սուսամբար – 1/2 թ. գդ.,
սև պղպեղ, աղ
Գազարը, սոխը, սունկը մանրացնել, ավելացնել միսը, տապակել ձիթայուղի և կարագի խառնուրդի մեջ: Ավելացնել ալյուրը, սուսամբարը, պղպեղ, աղ, խառնելով տապակել մի քանի րոպե: Ավելացնել արգանակը, եփել հինգ րոպե: Տապակի մեջ լցնել միջուկը, ծածկել խմորով, եզրերը սեղմել, կպցնել տապակին: Վրան հարած ձու քսել: Թխել կես ժամ  220С-ում: Կտրատել, մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով