ՁԿԱՆ ԿՈՏԼԵՏՆԵՐ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՍՊԱԳԵՏՏԻՈՎ

Ձկան կոտլետ բանջարեղենի սպագետտիի հետ

Բաղադրիչներ.
սաղմոնի փափկամիս (горбуша) – 300 գ,
ձու -1 հատ,
գազար – 1 հատ,
ցուկինի կամ դդմիկ -1 հատ,
քաղցր կարմիր պղպեղ – 1 հատ,
կիտրոնի հյութ,
կանաչի,
չորացրած ռեհան,
աղ, պղպեղ,
ձիթայուղ

Մանր կտրատել ձկան փափկամիսը, կանաչին, պղպեղը: Ձուն մի քիչ հարել, աղ, պղպեղ ցանել: Այդ ամենը խառնել, կոտլետներ ձևավորել, շարել տաք բուսայուղով թավայի մեջ, տապակել միջին ուժգնության կրակի վրա 5-7 րոպե: Հատուկ դանակով շատ բարակ շերտատել գազարն ու դդմիկը սպագետտիի նմանությամբ: Ցողել կիտրոնի հյութով, աղ, պղպեղ ցանել, վրան կտրատած ռեհան շաղ տալ: Մի փոքր բուսայուղով տապակել բանջարեղենը  5-7 րոպե: Մատուցել կոտլետների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով