ՏՈՐԹ «ՀՐԱՇՔ»

Տորթ «Հրաշք»

Բաղադրիչներ.

ձու – 2 հատ,
շաքարավազ – 1/2 բաժակ,
մեղր – 2 ճ. գդ.,
մարգարին – 1/2 տուփ,
սոդա – 1 թ. գդ.,
ալյուր – 3,5 բաժակ,
եփովի կրեմի փոշի  – 1 տուփ, վաճառվում է սուպերմարկետներում,
սերուցք – 500 մլ,
կարագ – 200 գ,
կակաո – 2 ճ. գդ.
Ձուն շաքարավազի հետ հարել, ավելացնել մեղր, մարգարին, թույլ կրակի վրա տաքացնել, խառնել, մինչև մարգարինը հալվի: Հետո սոդա ավելացնել և եփել, անընդհատ խառնել, զանգվածի ծավալը կմեծանա երեք-չորս անգամ: Մի քիչ հովացնելուց հետո ալյուր խառնել, արագ հունցել, բաժանել վեց գնդի: Գնդերը կես ժամ դնել սառնարանի մեջ: Հանել, կլոր բացել, պատառաքաղով ծակծկել, թխել յուղած տապակի վրա  220 °С-ում: Թխված վեց շերտերը հավասարեցնել, եզրերը փշրել: Կրեմը խառնել սերուցքին, կակաոյին, եփել, հովացնել: Պատրաստի կրեմի փոխարեն կարելի է եփել այն մեկ բաժակ կաթից, մեկ բաժակ շաքարավազից, մի գդալ ալյուրից: Կարագը հարել, խառնել կրեմին: Ամեն շերտ պատել կրեմով, դնել իրար վրա: Վրան ցանել խմորի փշրանքը:  Տորթը դնել սառնարանի մեջ մի քանի ժամով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով