ՍՈԽՈՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Սոխով ֆրանսիական կարկանդակ

Բաղադրիչներ.
խմոր.

խաշած կարտոֆիլ – 2 հատ,
ալյուր – 225 գ,
մարգարին – 50 գ,
սառը ջուր – 1 ճ. գդ.,
միջուկ.
սոխ – 3 գլուխ,
բուսայուղ – 2 ճ. գդ.,
ձու – 3 հատ,
կաթ – 300 գ,
պինդ պանիր – 225 գ,
անկորիզ ձիթապտուղ – 8 հատ,
ծովատառեխ կամ մանրաձուկ ( сельдь или кильки) – 100 գ,
սև աղացած պղպեղ, աղ
Խաշած կարտոֆիլը քերիչով անցկացնել: Խառնել ալյուրի և մարգարինի հետ: Զանգվածը տրորել, ավելացնել ջուր և արագ խմոր հունցել: Մեկ ժամ դնել սառնարանի մեջ: Սոխը օղակ-օղակ կտրատել,  տապակել անընդհատ խառնելով, թողնել սառչի: Խմորը բացել, դնել յուղած տապակի մեջ: Խմորը մի քանի տեղ ծակծկել և դնել սառնարանը 15 րոպե: Կարկանդակի ներքևի շերտը թխել տասը րոպե 200 °С-ում: Ձուն կաթի հետ հարել, ավելացնել քերած պանիր, սոխ, աղ ցանել: Թխված խմորի վրա լցնել միջուկը: Ձուկը և ձիթապտուղները կես-կես անել, շարել միջուկի վրա: Թխել 25 րոպե:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով