ԴԵՂՁԻ ԼԻՄՈՆԱԴ

Դեղձի լիմոնադ

Բաղադրիչներ.
դեղձի թանձր հյութ – 1 լ,
լայմ – 1 հատ,
կիտրոն – 1 հատ,
լայմի հյութ – 2 հատի,
կիտրոնի հյութ – 2 հատի,
սոդայաջուր – 1/2 լ,
կտրատած ելակ,
սառը մաքուր ջուր
անանուխի տերևներ
Ցիտրուսների հյութը լցնել մեծ սափորի մեջ, ավելացնել կիտրոնի և լայմի շերտերը և սառույց: Մեծ տարայի մեջ լցնել դեղձի հյութ 1/3-ի չափով, հետո լիմոնադը լցնել մինչև վերջ, այսինքն, մնացած 2/3 մասը կլինի լայմի և կիտրոնի հյութը: Ավելացնել ելակ, կարելի է և առանց ելակի: Խառնել ջուր անհրաժեշտ թանձրություն ստանալու համար և զարդարել անանուխով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով