ՊԻՑՑԱՅԻ ՍՈՈՒՍ

Պիցցայի սոուս

Բաղադրիչներ.
պահածոյացված լոլիկներ հյութի մեջ – 400 գ,
ձիթապտղի յուղ – 6 ճ. գդ.,
սպիտակ գինի – 50 մլ,
սխտոր – 7 պճեղ,
թարմ ռեհան – 50 գ,
աղ, սև պղպեղ

Սխտորի պճեղները դանակով ճզմել և տապակել բուսայուղի մեջ երկու րոպե: Ռեհանի տերևները պոկել, լցնել սխտորի վրա, խառնելով տապակել կես րոպե: Ավելացնել սպիտակ գինին, թողնել մի քիչ գոլորշիանա: Ավելացնել լոլիկները, գդալով տրորել և եփել թույլ կրակի վրա տասը րոպե: Աղ, պղպեղ ցանել և մաղով անցկացնել:  Եփել, մինչև թանձրանա: Սոուսը կարելի է մատուցել պիցցայի, մակարոնի, մսի և այլ ուտեստների հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով