ՊԻՇՏՐԱՆԳ. ՍԻԳ ԳԻՆՈՒ ՄԱՅՈՆԵԶՈՎ

Պիշտրանգ

Բաղադրիչներ.
սիգ – 4 կտոր 220-ական գ,
սպիտակ գինի – 4 ճ. գդ.,
դեղին – 3 հատ,
բուսայուղ – 0,5 բաժակ,
կարագ – 3 ճ. գդ.,
կիտրոնի հյութ – 1 ճ. գդ.
Դեղնուցները խառնել բուսայուղին: Գինին դնել կրակին, թողնել, մինչև գոլորշիանա կիսով չափ: Հովացած գինին խառնել ձվին: Խառնել այնքան, մինչև միասեռ զանգված ստացվի: Լցնել սոուսի ամանի մեջ: Ձկանն աղ անել, կտրատել, կիտրոնի հյութ ցողել և տապակել կարագով: Մատուցել գինով մայոնեզի հետ, որն արդեն պատրաստել էինք: Ըստ ճաշակի կարելի է կանաչի ավելացնել սոուսի մեջ կամ պարզապես մատուցելիս զարդարել կանաչիով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով