«ԿԱՏՎԻ ԼԵԶՈՒ»

Կատվի լեզու

Բաղադրիչներ.

կարագ – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
ալյուր – 125 գ,
սպիտակուց – 4 հատ,
թթվասեր – 6 թ. գդ.,
վանիլին

Կարագը մի թեթև տաքացնել, որ փափկի, բայց ոչ հալվի: Հարել վանիլինի հետ, հետո ավելացնել շաքարավազը և հինգ րոպե խառնել: Ստացված զանգվածին աստիճանաբար ավելացնել հարած սպիտակուցը: Ավելացնել թթվասերը, ապա ալյուրը: Խառնել այնքան ժամանակ, մինչև գնդիկներ չմնան: Լցնել տոպրակի կամ ներարկիչի մեջ, խմորիկներ դնել յուղած տապակի վրա: Պետք է մատի հաստության թխվածքաբլիթներ ստացվեն: Քանի որ թխվելիս խմորը տարածվում է, պետք է բավարար տարածություն թողնել արանքներում: Թխել շատ տաք ջեռոցում 5 րոպե: Պահել հերմետիկ փակվող ամանի մեջ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով