ՁՈՒԿԸ ԳՈԼՈՐՇՈՒ ՎՐԱ

Ձուկ գոլորշու վրա
Բաղադրիչներ.
սիգ – 1,25 կգ,
բեկոն – 2-3 բարակ շերտ,
չորացրած խոշոր սունկ – 3-4 հատ,
կանաչ սոխ – 4 ցողուն,
մեխակ – 3-4 հատիկ,
աղ – 2 թ. գդ.,
քերած կոճապղպեղ,
սոյայի սոուս – 3 ճ. գդ.,
շաքարավազ – կես թ. գդ.,
խնձորի քացախ – 1 ճ. գդ.,
բուսայուղ – 2 ճ. գդ.
Խառնել 3 պտղունց կոճապղպեղ և աղ, համաչափ ցանել ձկան վրա: Թողնել կես ժամ: Մարինադը պատրաստելու համար նախ խառնել 3 ճաշի գդալ սոյայի սոուսն ու կես թեյի գդալ շաքարավազը, ապա ավելացնել մեխակ, բուսայուղ և քացախ: Մարինադը լցնել ձկան վրա և թողնել 15 րոպե: Ձուկը դնել հրակայուն ամանի մեջ, վրան մարինադ լցնել: Ձկան վրա լցնել կտրատած բեկոնը, նախապես թրջած և կտրատած սունկն ու սոխը: Եռացող ջրի վրա ցանց դնել, ձուկը դնել ցանցի վրա: Ջերմային մշակման ենթարկել մոտ 12 րոպե: Մեխակները հանել: Ձուկը պատրաստ է, երբ հեշտ առանձնանում է փշերից: Մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով