ԹԱՎՐԻԶԻ ՔՅՈՒՖԹԱ

Թավրիզի քուֆթա

Բաղադրիչներ.
ոչխարի և խոզի միս – 500 գ,
սոխ – 5 գլուխ,
սիսեռ – 125 գ,
բրինձ – 125 գ,
կարտոֆիլ – 2 հատ,
ձու -5 հատ,
լոլիկ պահածոյացված- 1 բանկա,
կանաչի- համեմ, սամիթ, մաղադանոս,
աղ, պղպեղ, կոճապղպեղ,
սալորի չիր

Միսը աղալ, խառնել երկու աղացած սոխ: Բրինձը կիսաեփ անել դեղին կոճապղպեղի հետ: Քամել, խառնել մսին: Սիսեռը եփել, խյուս դարձնել, խառնել մսին: Կարտոֆիլը խաշել, տրորել, խառնել խճողակին: Եթե կանաչին չորացրած է, ապա նախապես թրջել, քամել, խառնել մսին: Եթե թարմ է, լվանալ, կտրատել, խառնել քյուֆթային: Առանձին եփել  1-2 ձու, ամեն մեկը չորս մասի բաժանել: Մնացած սոխը կիսալուսնաձև կտրատել: Կաթսայյի մեջ սոխը տապակել,  2/3 մասն առանձնացնել, մնացածը խառնել լոլիկին և շարունակել տապակել: Խճողակը բաժանել չորս մասի, գունդ անել ամեն մասը, ձեռքով փոս անել մեջտեղի մասում: Ստացված փոսի մեջ դնել սոխեռած, կտրած պինդ խաշած ձվի շերտը, թթու սալորաչիր, գունդը փակել կրկին: Քյուֆթայի մեջ կարելի է դնել տարատեսակ չիր, ընկույզ: Ընկույզը նախապես հարկավոր է բովել: Այդպես պատրաստել բոլոր չորս քյուֆթաները: Լոլիկները տապակելուց հետո եռացած ջուր ավելացնել: Ավելացնել նաև կանաչ ամբողջական պղպեղ, ևս մի քիչ չիր, եռալուց հետո ջրի  մեջ գցել քյուֆթաները: Եփել մինչև միսը պատրաստ լինի: Արգանակը մատուցվում է առանձին, իբրև ապուր, իսկ միսը որպես երկրորդ կերակրատեսակ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով