ՉԱՆԱԽԻ

Չանախի

Բաղադրիչներ.
գառան միս – 2 կգ,
դմակ – մի փոքր,
սմբուկ – փոքր մի քանի հատ,
լոլիկներ – 2-3 հատ,
կարտոֆիլ – 3-4 հատ,
բուլղարական պղպեղ- 2 հատ,
ծիծակ,
սխտոր – 1 գլուխ,
նեխուր – կես փունջ,
սպիտակ Կախեթի գինի – մի բաժակ,
աղ

Սմբուկների վրա կտրվածք անել: Եթե կոր են , կտրել ներսի կողմը: Դմակը կտրատել, սխտորը տափակ շերտերի բաժանել: Դմակը, սխտորն ու նեխուրը դնել սմբուկների և պղպեղների մեջ: Նեխուրի երկար ցողուններով կապել սմբուկները: Կտրվածքի հակառակ կողմից փոքր բացվածքներ անել և սխտորի շերտեր մտցնել սմբուկի մեջ: Ոսկրոտ մսերը տապակել, կարմրեցնել: Կաթսայի տակ շարել միսը, աղ ցանել, կարտոֆիլը դնել, աղ ցանել, դնել պղպեղը, լոլիկը, սմբուկը: Վրան շաղ տալ խոշոր կտրատած նեխուր: Վրան լցնել մի բաժակ գինի, բանջարեղենի արանքում տեղավորել ծիծակը, կափարիչը լավ փակել և մարմանդ կրակի վրա եփել: Մատուցել լավաշի և գինու հետ: Լցնելիս աշխատել չվնասել եփված մթերքը: Լցնել միսը, բանջարեղենը, հյութից մի փոքր և մատուցել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով