ՀԱՎՈՎ ԵՎ ԿԱՂԱՄԲՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ

Կաղամբով և հավի մսով կարկանդակ

Բաղադրիչներ.
միջուկ.
կաղամբ – 500 գ,
հավի միս – 1 կտոր,
կանաչի – սամիթ, մաղադանոս կամ կանաչ սոխ,
քարի,
խմոր.
ձու – 3 հատ,
սերուցք կամ թթվասեր – 5 ճ. գդ.,
ալյուր – 6 ճ. գդ.,
աղ – 1 թ. գդ.,
փխրեցուցիչ – 1 թ. գդ.,
քունջութ


Հավի կրծքամիսը բարակ շերտատել, տապակել, աղ ցանել, համեմել քարիով: Կաղամբն ու կանաչին մանրացնել, խառնել, ձեռքով տրորել, մի գդալ բուսայուղ, աղ ավելացնել, համեմել: Տապակը յուղել, տակը տեղադրել տապակած միսը, վրան դնել կաղամբը: Պատրաստել խմորը. ձուն հարել, ավելացնել սերուցքը, ալյուրը, աղ, փխրեցուցիչ, խառնել: Խմորը լցնել կաղամբի վրա, վրան քունջութ ցանել: Դնել տաք ջեռոցի մեջ 30 րոպե 180 աստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով