ԽԱՎԻԾ

Խավիծ

Բաղադրիչներ.
ալյուր,
կարագ կամ յուղ,
շաքարավազ,
մեխակ կամ դարչին,
եռացրած ջուր

Ալյուրը բովել առանց յուղի, մինչև դառնա բաց դարչնագույն: Բովելու ընթացքում անընդհատ խառնել: Աստիճանաբար յուղ ավելացնել, չդադարեցնելով խառնելը:  Քիչ-քիչ ջուր ավելացնել այնքան, որ ստացվի ոչ ջրալի, ոչ էլ շատ թանձր շիլա: Խառնելով եփել, մինչև շիլան թանձրանա, շաքարավազ ավելացնել: Խառնելու ընթացքում պետք է հետևել, որ խավիծը միատարր դառնա, առանց գնդիկների: Մատուցելիս վրան ցանել դարչին կամ աղացած մեխակ: Կարելի է մի կտոր լրացուցիչ կարագ դնել:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


2 Մեկնաբանություններ ԽԱՎԻԾ

  1. Amalia ասեց.

    Sa im nkarn e yes xohararakan kajqeric mekum texadrel em ajs nkar@, shat urax em vor im baxadratoms@ texadrel ek ajstex…
    amalia_anomalia

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով