ԽՄՈՐԵ ԳՆԴԻԿՆԵՐ

Խմորի գնդիկներ

Բաղադրիչներ.

խմոր.
ալյուր – 3 բաժակ,
ձու – 1 հատ,
աղ – 1 թ. գդ.,
շաքարավազ – 1 թ. գդ.,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
ջուր  -1 բաժակ,

սոուս.
գազար – 1-2 հատ,
սոխ -1-2 հատ,
քաղցր պղպեղ – 2 հատ,
տոմատ – 2-3 ճ. գդ.,
լոլիկ- 1 հատ,
մարգարին – 50 գ,
բուսայուղ
միջուկ.
հավի աղացած միս –600 գ,
սոխ – 1 հատ,
աղ, պղպեղ, համեմունքներ, դափնու տերև, սխտոր

Խմոր հունցել, վրան ալյուր ցանել, փաթաթել տոպրակի մեջ, սառնարանի մեջ դնել: Սոուսի համար գազարը խոշոր քերիչով անցկացնել, պղպեղի սերմերը հեռացնել, բարակ կտրատել: Սոխը կիսալուսնաձև կտրատել: Վերցնել խորը թավա, լցնել սոխը, գազարը, պղպեղը, բուսայուղով տապակել: Ավելացնել լոլիկները, տոմատի մածուկ և ջուր: Միջուկի աղացած հավի մսին ավելացնել մանրացրած սոխ, համեմել: Խմորը հանել սառնարանից, 2-3 մասի բաժանել: Վերցնել մի մասը, ուղղանկյունաձև բացել: Խմորին քսել միջուկը և փաթաթել: Ստացված ռուլետը կտրատել 3 սմ-անոց շերտերի, կլորացնել, թեթևակի տապակել բուսայուղի մեջ, որ պահպանի ձևը: Խմորները շարել հաստ հատակով մեծ կաթսայի մեջ, ամեն շերտի վրա սոուս լցնել: Դասավորելուց հետո վրան լցնել սոուսի մնացորդը, մի քանի կտոր մարգարին, դափնու տերև, սխտոր և եփել մարմանդ կրակի վրա մոտ մեկ ժամ: Մատուցել տաք-տաք վիճակում թթվասերի կամ մայոնեզի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով