ԳՈՒՅՆԶԳՈՒՅՆ ԴՈՆԴՈՂ

Գույնզգույն դոնդող

Բաղադրիչներ.
թթվասեր անյուղ 15%- 900 գ,
ժելե ազնվամորու – 1 տուփ,
ժելե կիտրոնի – 1տուփ,
ժելե կիվիի – 1 տուփ,
ժելատին արագ հալվող – 40 գ,
շաքարավազ – 0,5 բաժակ

Ժելեները պատրաստել, ինչպես նշված է տուփի վրա, վերցնելով ավելի քիչ ջուր: Այսպես, եթե պահանջվում է 400 մլ ջուր, խառնել 300, եթե գրված է 250 մլ, լցնել 200: Լցնել տափակ ամանների մեջ, սառեցնել: Մինչ գունավոր դոնդողները կսառչեն սառնարանում, պատրատենք սպիտակը: 40 գ ժելատինը թրջել  300 մլ եռացրած գոլ ջրում: Թողնել մնա 40 րոպե: Դնել մարմանդ կրակին, խառնել, մինչև ժելատինը ձուլվի: Թթվասերը հարել շաքարավազի հետ, անընդհատ խառնելով ավելացնել դոնդողը: Պատրաստի գունավոր ժելեները կտրատել, լցնել ամանների մեջ և վրան լցնել ճերմակ թթվասերով դոնդողը: Դնել սառնարան մի քանի ժամ: Մատուցել սառը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով