ՁՎԱԾԵՂ «ԲԵՆԵԴԻԿՏ»

Բենեդիկտ

Բաղադրիչներ.
սերուցք – 2 ճ. գդ.,
հավի ձու – 4 հատ,
մաղադանոս – 1 ճյուղ,
բուլկի ոչ քաղցր – 2 հատ,
մայոնեզ – 2 ճ. գդ.,
ապուխտ – 4 կտոր

Մաղադանոսը լվանալ, կտրատել, մի մասը մի կողմ դնել: Մնացածը խառնել սերուցքի, մայոնեզի հետ: Տաքացնել, բայց չթողնել, որ եռա: Ծածկել և թողնել տաք տեղում: Բուլկին կիսել և տապակել երկու կողմից: Ամեն կեսի վրա մի շերտ ապուխտ դնել: Թավան տաքացնել, յուղ լցնել և ձվածեղ անել: Ձուն եփել այնքան, որ դեղնուցը կիսահում մնա: Ամեն ափսեի մեջ դնել ապուխտով բուլկու կես կտոր, վրան դնել ձուն: Վրան լցնել սոուսը, աղ, պղպեղ ցանել և զարդարել մաղադանոսով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով