ՃՈՒՏ ՉՐՈՎ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՈՎ

Ճուտ չրով, ընկույզով

Բաղադրիչներ.
խնձոր – 2 հատ,
ծիրանի չիր – 2/3 բաժակ,
չամիչ – 1/2 բաժակ,
ընկույզ – 1 բաժակ,
դարչին – 1/4 թ. գդ.,
կարագ հալեցրած – 2 ճ. գդ.,
խնձորի հյութ – 1/4 բաժակ,
մեղր – 2 ճ. գդ.,
չորացրած ուրց – 1/4 թ. գդ.,
աղ – 1/2 թ. գդ.,
ճուտ – 2 հատ,
սև պղպեղ – 1/4 թ. գդ.

Ջեռոցը տաքացնել 200С: Հրակայուն տապակի մեջ լցնել շերտատած խնձորը, մանրացրած չիրանի չիրը, չամիչը, ընկույզը, դարչինը: Վրան հալած կարագ լցնել: Ճուտերը կես անել, լվանալ, չորացնել, աղ, պղպեղ քսել, կրծքի մասը դեպի ներքև դնել մրգի վրա: Առանձին խառնել մեղրը, խնձորի հյութը, ուրցը, և ստացված սոուսը քսել թռչնամսին: Դնել ջեռոցը, 10 րոպեից հանել, խառնել մրգային խավարտը, ճուտերը շուռ տալ և նորից սոուս քսել: Կրկին դնել ջեռոցի մեջ և եփել: Մատուցել կարելի է խավարտին խառնելով նախապես եփված բրինձ, որը կմեղմի մրգի համն ու քաղցրությունը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով