ԿԱՐՄԻՐ ԽԱՎԻԱՐՈՎ ՏԱՐՏԱՐԵԼԿԱՆԵՐ

Կարմիր խավիարով տարտարելկաներ

Բաղադրիչներ.
վարունգ – 2 հատ,
խոշոր պղպեղ – 1 հատ,
կաղամբ – 6 թերթիկ,
դդումի կորիզ – 50 գ,
կարմիր խավիար – 80 գ,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
տարտարելկաներ – 6 հատ,
սամիթ,
աղ, պղպեղ

Վարունգը մաքրել, կտրատել երկար շերտերով: Պղպեղը լվանալ, սերմերը մաքրել, խորանարդաձև կտրատել: Կաղամբը մանրացնել, դդումի կորիզները ևս: Խառնել բանջարեղենը, աղ, պղպեղ ցանել, դդումի կորիզներ լցնել և բուսայուղ ցողել: Ամեն տարտարելկայի մեջ լցնել մի փոքր բանջարեղենային խառնուրդ: Վրան գդալով կարմիր խավիար դնել: Սամիթը կտրատել, զարդարել մատուսվող ուտեստը: Ափսեի մեջ վարունֆի օղակներ դնել, վրան տարտարելկաները:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով