ՇՈԿՈԼԱԴ

Շոկոլադ

Բաղադրիչներ.
կակաոյի յուղ – 50 գ ( վաճառվում է սալիկներով),
քերած կակաո – 200 գ, կարելի է փոխարինել կակաոյի փոշով,
շաքարավազ կամ շաքարի փոշի – 8 ճ. գդ.,
կարագ – 10 գ,
կաթնային շոկոլադի համար անհրաժեշտ է նաև թանձր սերուցք

Գոլորշու վրա հալեցնել կարագն ու կակաոյի յուղը: Ավելացնել քերած կակաոն: Դրանից հետո ավելացնել շաքարավազ, խառնել, մինչև այն լիովին ձուլվի: Շաքարի փոշին ավելի հեշտ է խառնվում և արագացնում է պատրաստման ընթացքը: Արդեն կարելի է լցնել կաղապարների մեջ: Լավ կլինի ունենալ սիլիկոնե կաղապար, քանի որ սիլիկոնից շոկոլադը հեշտ է պոկվում: Եթե նախընտրում եք կաթնային շոկոլադ, պետք է ավելացնել նաև սերուցքը: Շոկոլադը դնել սառնարանի մեջ, մոտ մեկ ժամ անց կարելի է փորձել: Քաղցրակերները կարող են  նաև իբրև միջուկ օգտագործել չամիչ, չիր, հատապտուղներ: Տաք շոկոլադով կարելի է զարդարել տորթերը, բլինները, տոստերը:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով