ՀԱՎԻ ՄԻՍ ՔԱՂՑՐ-ԹԹՎԱՇ ՍՈՈՒՍՈՎ

Հավ թթու քաղցր սոուսով

Բաղադրիչներ.

հավի բուդ – 3-4 հատ, մոտ 1 կգ,
գինու քացախ – 0,5 բաժակ,
ձիթապտղի յուղ – 0,5 բաժակ,
կարմիր պղպեղ – 2 ճ. գդ.,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
սխտոր – 3-4 պճեղ,
աղ – 1 թ. գդ.,
պղպեղ

Սխտորը ճզմել, խառնել կարմիր պղպեղին, քացախին, բուսայուղին, շաքարավազին, աղին: Խառնել, սոուսի մեկ քառորդ մասը մի կողմ դնել: Հավի կտրատած կտորներին քսել սոուսը, թողնել որոշ ժամանակ մնա: Տապակը փայլաթիթեղով ծածկել, 30-40 րոպե դնել տաք ջեռոցի մեջ: Ժամանակ առ ժամանակ հավի մսակտորների վրան լցնել մնացած սոուսը: Մատուցել քամած մածունի հետ:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով