«ԱՆԱԿՆԿԱԼ» ԲՈՒԼԿԻՆԵՐ

Անակնկալ բուլկիներ

Բաղադրիչներ.

պանիր — 150 գ,
ալյուր — 1 բաժակ,
ձու — 2 հատ,
կաթ — 130 մլ,
վարսակի փաթիլներ — 1 բաժակ,
սոխ – 2 հատ,
կարագ — 80 գ,
մանր շամպինիոններ – 150 գ,
փխրեցուցիչ — 1 թ. գդ.,
աղ,
բուսայուղ, կանաչի

Պինդ պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել հարած ձու, վարսակի փաթիլներ, փափկած կարագ, աղ անել և խառնել: Փխրեցուցիչը խառնել ալյուրին, խառնել մնացած մթերքին: Աստիճանաբար ավելացնել կաթ, խառնել, հետևել, որ խմորը շատ չջրիկանա: Խմորը պետք է բավականաչափ թանձր լինի, որ հեշտությամբ բլիթներ ստացվեն: Ձեռքերը թրջել, խմորից գնդիկներ պատրաստել: Ամեն գնդիկ տափակեցնել, բլիթ դարձնել: Բուսայուղի մեջ տապակել սունկը, սոխը: Խմորի վրա դնել տապակած մեկ սունկ, սոխ, կտրատած կանաչի: Խմորի եզրերը փակել, բուլկի դարձնել: Տապակը յուղել, յուղաթուղթ դնել, գնդիկները շարել տապակին: Թխել 20-25 րոպե 180 աստիճանում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով