ՍՄԲՈՒԿՈՎ ՁՈՒԿ

Սմբուկով ձուկ

Բաղադրիչներ.
ձուկ – 200 գ,
սմբուկ –  1 հատ,
բրյուսելյան կաղամբ – 200 գ,
բուսայուղ – 5 ճ. գդ.,
պահածոյացված կանաչ ոլոռ – 100 գ,
մաղադանոս,
աղ, պղպեղ

Սմբուկը լվանալ, շերտերի բաժանել, աղ, պղպեղ անել և տապակել բուսայուղով, հանել ափսեի մեջ, սառեցնել: Բրյուսելյան կաղամբը աղաջրում կիսաեփ անել: Քամել և տապակել տաք բուսայուղի մեջ: Ձկան փափկամիսը փոքր մասերի կտրատել, աղ, պղպեղ ցանել, տապակել: Ձկան փափկամիսը փաթաթել սմբուկի շերտի մեջ: Դնել ափսեի մեջ, կողքը տեղադրել կանաչ ոլոռը, զարդարել մաղադանոսով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով