ԿՈՒՏԱՊ

Կուտապ

Բաղադրիչներ.
սիգ կամ կարմրախայտ – 1 կգ,
եփած բրինձ – 1 բաժակ,
կարագ,
չամիչ – կես բաժակ,
կոճապղպեղ – 1 թեյի գդ.,
պաքսիմատ

Ձուկը մաքրել առանց փորը բացելու: Խռիկները հանելուց հետո առաջացած անցքով հանել փորոտիքը: Զգուշորեն գդալի օգնությամբ հեռացնել ավելորդ արյան շերտը: Եվս մեկ անգամ լվանալ ձուկը: Ձկանը աղ, պղպեղ անել, կիտրոնի հյութ ցողել: Միջուկի համար խառնել խաշած բրինձը, չամիչը, կոճապղպեղը: Զանգվածը լցնել ձկան փորի մեջ: Լցոնած ձուկը դնել յուղած տապակի մեջ, որի վրա պաքսիմատ է ցանված: Եփել ջեռոցում մինչև ձուկը պատրաստ լինի:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով