ԹԽՎԱԾՔ «ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ»

ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐ

Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 1 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
կարտոֆիլի օսլա – 1 ճ. գդ.,
ձու – 4 հատ,
պաքսիմատ – 1 ճ. գդ.,
բուսայուղ – 1 ճ. գդ.,
միջուկի համար.
սերուցք – 1 բաժակ,
շաքարավազ – 2 ճ. գդ.,
արքայախնձոր (անանաս ) – 1 հատ,
ժելատին – 8 գ,
զարդարանք.
կոկոսի փաթիլներ,
ջեմ – 2 թ. գդ.,
կտրատած արքայախնձոր

Ձուն հարել, խառնել շաքարավազը, դնել գոլորշու վրա: Երբ զանգվածը տաքանա մինչև 50 °C, վերցնել և խառնելով սառեցնել մինչև  18–20 °C: Զանգվածի ծավալը կմեծանա 2–3 անգամ: Ավելացնել ալյուրը, օսլան, խառնել, դարձնել միատարր: Խմորը լցնել տապակի մեջ, որը յուղված է, վրան ցանված է պաքսիմատ: Թխել ջեռոցում 35 րոպե 180–200 °C-ում: Թողնել սառչի, կլոր կտրատել 5 սմ տրամագծով և 0,6–0,8 սմ հաստությամբ օղակներով: Ամեն թխվածքաբլիթի համար հարկավոր է խմորի երկու օղակ: Միջուկի համար սերուցքը հարել շաքարավազի հետ: Ժելատինը գոլ ջրում լուծել, խառնել սերուցքին: Բիսկվիթի օղակին սերուցք քսել, վրան դնել արքայախնձորի մի օղակ, դնել մյուս խմորի օղակը, վրան և կողքերը զարդարել սերուցքով: Կոկոսի փաթիլներով ծածկել թխվածքը, ջեմով նախշել և անանասի կտորներ դնել վրան: Կարելի է զարդարել նաև այլ մրգերով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով