ՈՉԽԱՐԻ ՄՍՈՎ ՉԻԼԻՆԴՐՈՆ

Չիլինդրոն

Բաղադրիչներ.
ձիթայուղ – 4 ճ. գդ.,
ոչխարի անյուղ միս – 750 գ,
աղ, սև պղպեղ,
սոխ – 1 գլուխ,
սխտոր – 2 պճեղ,
կարմիր պղպեղ – 3 հատ,
լոլիկ – 4 հատ,
կարմիր չորացրած աղացած պղպեղ – 1 հատ,
կտրատած կանաչի

Բուսայուղը տաքացնել հրակայուն կերամիկայից ամանի մեջ: Ոչխարի միսը խորանարդիկներով կտրատել, համեմել աղով և պղպեղով, լցնել կաթսայի մեջ: Տապակել, խառնել այնքան ժամանակ, մինչև միսը կարմրի, ապա հանել կաթսայից:  Սոխը կտրատել, տապակել մինչև փափկելը: Ավելացնել սխտորը,  1-2 րոպե տապակել, ավելացնել երկար շերտատած քաղցր պղպեղը, առանց կեղևների լոլիկները, մանրացրած չոր պղպեղը: Լայն և ոչ խորը կերամիկական ամանի մեջ լցնել ուտեստը, լավ փակել կափարիչը և մարմանդ կրակով եփել  1,5 ժամ, մինչև միսը փափկի: Մատուցելիս կանաչի ցանել վրան:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով