ՏՈՐԹ «ԹԵԹԵՎ»

Թեթև տորթ

Բաղադրիչներ.
սերուցք- 300 մլ,
շաքարավազ –  9 ճ. գդ.,
ջուր – 100 մլ,
չամիչ – 100 գ,
եփովի կրեմ – 100 գ,
կաթ – 100 մլ,
ալյուր – 6 ճ. գդ.,
կակաո – 4 ճ. գդ.,
վանիլային էսենցիա – 2 ճ. գդ.,
կոնյակ – 1 ճ. գդ.,
ձու – 6 հատ,
շոկոլադ – 1 սալիկ

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել:  6 ճաշի գդալ շաքարավազի հետ դեղնուցները հարել, ավելացնել ալյուրը: Սպիտակուցները հարել, մինչև դառնան անշարժ փրփուր: Ձվի խառնուրդն ու սպիտակուցը խառնել: Խմորը երկու մասի բաժանել: Մի մասին խառնել վանիլային էսենցիան, մյուս մասին խառնել երկու գդալ կակաո: Թխել երկու շերտերը: Եփովի կրեմ պատրաստել: Մի բաժակ կաթ, մի բաժակ շաքարավազ, մեկ ձու և մեկ գդալ ալյուր եփել անընդհատ խառնելով: Թողնել հովանա և խառնել 100 գ հարած կարագ գդալ-գդալ: Պատրաստենք օշարակը: Կաթն ու կոնյակը խառնել,  2 ճաշի գդալ շաքարավազ լցնել: Ափսեի վրա դնել վանիլային շերտը և լցնել պատրաստի օշարակը: Քսել կրեմ և վրան լցնել չամչի կեսը: Վրան դնել մուգ շերտը, օշարակկ լցնել, կրեմ քսել, լցնել մնացած չամիչը: Տորթը ծածկել հարած սերուցքով: Զարդարել հալած շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով