ԱՂԱՆԴԵՐ «ՎԱՅԵԼՔ»

Վայելք

Բաղադրիչներ.
սև շոկոլադ – 150 գ,
կաթնային շոկոլադ – 50 գ,
վանիլային կաթնաշոռիկ – 2 տուփ, ( 200գ),
թխվածքաբլիթ – 4-5 հատ,
թթվասեր – 2 ճ. գդ.,
նարինջ – 1 հատ,
բանան – 1 հատ,
պլոմբիր – 300 գ

Սև շոկոլադը փշրել, հալեցնել գոլորշու վրա: Հալված շոկոլադը վրձինով քսել կեքսի կաղապարներին, դնել սառնարանի մեջ, որպեսզի ձև ստանան: Կաթնաշոռը, թթվասերը, փշրած թխվածքաբլիթները խառնել: Բանանն ու նարինջը կտրատել: Շոկոլադե «ափսեների» մեջ լցնել կիսով չափ լցնել կաթնաշոռի զանգվածը, վրան դնել մրգի կտորներ: Ամեն մեկի վրա դնել մի գդալ պլոմբիր, կես ժամ դնել սառնարանի մեջ: Երբ բավականաչափ սառչի, վրան լցնել հալված շոկոլադ, դնել սառնարան ևս կես ժամով: Հանել կաղապարներից, զարդարել կաթնային շոկոլադով:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով