ՔԱՂՑՐ ՊՂՊԵՂՈՎ ԵՎ ՁԻԹԱՊՏՈՒՂՆԵՐՈՎ ԿԻՇ

Պղպեղով, ձիթապտուղներով կիշ

Բաղադրիչներ.
ալյուր – 200 գ,
կարագ – 90 գ,
կարմիր և դեղին պղպեղներ – 2 հատ,
անկորիզ ձիթապտուղներ – 140 գ,
սոխ – 1 հատ,
ձու – 2 հատ,
սերուցք (յուղ. 10%) – 140 մլ,
պանիր (գրյուեր) – 85 գ,
պարմեզան – 25 գ,
բուսայուղ – 2 ճ. գդ.

Սառած կարագը կտրատել, ավելացնել մաղած ալյուրը, տրորել, մինչև փշրանք ստացվի: Ավելացնել  2–3 ճ. գդ. սառը ջուր և խմոր հունցել: Խմորը բացել, դնել յուղաթղթով ծածկած տապակի մեջ: Ավելորդ եզրերը կտրել: Խմորը պատառաքաղով ծակծկել, վրան չոր լոբի լցնել և 200 °С ջեռոցու թխել 15 րոպե: Լոբին հանել, նորից դնել ջեռոցի մեջ հինգ րոպեով: Ջեռոցի ջերմաստիճանն իջեցնել 180 °С: Սոխը մանրացնել, պղպեղները կտրատել, միջուկը հանել: Սոտեյնիկի մեջ բուսայուղ տաքացնել, տապակել սոխը: Ավելացնել պղպեղները, տապակել, թողնել սառչի:  Ձուն սերուցքի հետ հարել, աստիճանաբար ավելացնել քերած գրյուեր պանիրը (շվեյցարական պինդ պանիր է) և պարմեզանը: Խմորի վրա լցնել տապակած սոխն ու պղպեղը, ավելացնել ձիթապտուղները: Լցնել ձվով, պանրով զանգվածը, եփել ջեռոցում կես ժամ: Կտրատել, մատուցել տաք վիճակում:

_______________
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով